top of page
«Հորիզոններ» համապարփակ մոտեցում ազգային անվտանգության համակարգի կերտմանը
Հեղինակը` Հրաչյա Արզումանյան
Արժեք
8500 ֏
Առաքումը Հայաստանում անվճար է
21–րդ դարի անվտանգային միջավայրում ագրեսիան զսպելու և դրանից պաշտպանվելու համար պահանջվում է ինտեգրել ազգային կարողության բոլոր տարրերն ու օգտագործել ողջ հանրության ներուժը։ Ժամանակակից հակամարտությունները, որոնք ծավալվում են պատերազմի ինչպես կանոնավոր, այնպես էլ նոր տիրույթներում, պահանջում են ժամանակակից անվտանգության նկատմամբ կիրառել համապարփակ մոտեցում և զարգացնել համընդգրկուն պաշտպանության ու անվտանգության համակարգ։ Սույն աշխատանքում քննվում են տեսական հարցեր և մի շարք երկրների փորձի թեմատիկ քննությամբ երևան են բերվում համապարփակ մոտեցման կայացման, զարգացման պատմությունն ու արդի վիճակը։ Առանձնակի ուշադրություն է հատկացվում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի, Հայաստանի պահեստազորի համակարգի և պահեստի ուժերի մի շարք հայեցակետերի մշակմանը, որոնց ծավալումը խոր փոփոխություններ կպահանջի պետական հաստատություններում և հանրության մեջ։ Նաև քննարկվում է համապարփակ մոտեցման շրջանակում հիբրիդային պատերազմի մեթոդների կիրառումը, ինչպես և ռուս–ուկրաինական պատերազմի արդյունքներով պատերազմելու առկա կերպերում տեղի ունեցող փոփոխությունները։
Հեղինակը` Հրաչյա Արզումանյան
Ժանրը` գիտական
Լեզուն` հայերեն
Տարիքը` 16+
Էջերի քանակը` 400
Կազմը` կոշտ (ստանդարտ)
Քաշը` 627 գրամ
Չափսը`
-
երկարություն` 210 մմ
-
լայնություն` 148 մմ
Հրատարակչությունը` «Կողբ» հիմնադրամ
Հրատ. տարեթիվը` 2023
bottom of page