Մամիկոնյաններ․ առասպել և իրականություն
Հեղինակը` Համլետ Դավթյան
Արժեք
7500֏
Առաքումը Հայաստանում անվճար է
Սույն գիրքը դյուրին ընթերցանության համար չէ, հետևաբար որոշակի ուշադրություն և համբերատարություն է պահանջում: Այստեղ չկա ժամանակագրական հաջորդականություն, չկան էպիկական նորատեսակ պատումներ, չկան նաև մատենագրական սենսացիոն հայտնագործություններ: Կան միայն փաստեր ու փաստարկներ, որոնք բացահայտում են Մամիկոնյան տոհմի մասին այն ճշմարտությունը, որն արմատապես տարբերվում է ընդունված և գլխավորապես քարոզչական նպատակներով գործածվող «ճշմարտությունից»։ Աշխատությունը գրվել է խնդիրը համակողմանիորեն և հանգամանորեն ներկայացնելու նպատակով, այդ իսկ պատճառով կարող է թվալ, թե որոշ տեղերում կրկնաբանություններ կան: Իրականում, դրանք միևնույն անձին կամ երևույթին վերաբերող տարբեր դիտարկումներ են, որոնք միմյանց լրացնելով` ամբողջացնում են ընդհանուր պատկերը: Հարկ է նկատի ունենալ, որ սա պատմագիտական յուրատեսակ հետաքննություն է, որի ընթացքում փորձ է արվում գծել մի քանի դար անընդմեջ ազգային իշխանության վերնաշերտում տեղ գրաված նախարարական տան քաղաքական և բարոյահոգեբանական դիմանկարը, ինչպես նաև ի հայտ բերել տոհմի նշանավորների գործունեության հիմնական դրդապատճառները: Ուստի նրանց ժառանգական հատկանիշների անատոմիական (կազմախոսական) զննության համար ոչինչ ավելորդ չի կարող լինել:Այս գիրքը նաև սեփական անցյալի վերաիմաստավորման ու վերարժևորման փորձ է, ինչը կարևոր նախապայման է ազգային գաղափար ձևավորելու համար։ Գիտակցենք վերջապես, որ ազգը չի կարող հարատևել առանց ազգային գաղափարի, իսկ ազգային գաղափարի հիմնաքարերից մեկը անեղծ պատմությունն է:
Հեղինակը` Համլետ Դավթյան
Ժանրը` պատմագիտական
Լեզուն` հայերեն
Տարիքը` 16+
Էջերի քանակը` 800
Կազմը` կոշտ (ստանդարտ)
Քաշը` 900 գրամ
Հրատարակչությունը` «Կողբ» հիմնադրամ
Հրատ. տարեթիվը` 2024