PayLink-ը քո բիզնեսի համար է
Եթե դուք էլ եք հոգնել համակարգելուց հարյուրավոր գործարքներ և վճարումներ՝ Ձեր բիզնեսի կարևորագույն հարցերի վրա ժամանակ ծախսելու փոխարեն, ուրեմն PayLink-ը միանշանակ Ձեզ համար է:
PayLink-ը վճարումների ստացման և կառավարման համար ստեղծված B2B լուծում է, որը օգնում է բիզնեսին պարզեցնել գործարքները և ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ստանալ ակնթարթային հաշվետվություն:
PayLink-ը ստեղծվել է 2024թ.-ի փետրվարին՝ որպես Ամերիաբանկի դուստր «Դիննո» ընկերության պրոդուկտ:
Այս կարճ ժամանակահատվածում PayLink-ը ձեռք է բերել 20-ից ավել գործընկեր, որոնք իրականցրել են իրենց վճարումների հավաքագրումը իրենց կողմից գեներացված հղումներով։
Եկեք միասին տեսնենք թե ինչքան հեշտ է PayLink-ից օգտվելը 👇
Ահա թե որքան հեշտ են կատարվում և կառավարվում վճարումները PayLink-ով
PayLink-ը տրամադրում է Ձեզ անհրաժեշտ գործիքակազմ՝ վճարման հղում ստեղծելու և վճարումները կառավարելու համար
01 /
Ստեղծել վճարման link
Ստեղծեք եզակի PayLink յուրաքանչյուր գործարքի համար Ձեր ադմինիստրատորի հարթակում - լինկերի քանակը անսահմանափակ!
02 /
Տրամադրեք link-ը հաճախորդին
Ուղարկեք վճարային link-ը հաճախորդին՝ ցանկացած հաղորդակցման եղանակով:
03 /
Հաճախորդի վճարում
Հաճախորդն անցնում է link-ով, մուտքագրում իր՝ այնուհետև վճարային քարտի տվյալները:
04 /
Գործարքի իրականացում
Գործարքը արագ և ապահով կերպով մշակվում է, որը կարող եք տեսնել Ձեր PayLink ադմինիստրատորի հարթակում:
05 /
Գումարի հասանելիություն
Գումարային միջոցները մուտքագրվում են Ձեր հաշվին 2-3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովելով Ձեր ֆինանսների լիարժեք թափանցիկությունն ու վերահսկողությունը: